Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

16:30, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Եմենում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

Եմենի հարավային ափերի մոտ ամերիկյան Black Hawk ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: Կործանման հնարավոր պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ ուղղաթիռը կործանվել է Եմենի հարավային ափերից 20 մղոն հեռավորության վրա տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ին: Դեպքի արդյունքում մեկ մարդ է անհետ կորել, ևս 5-ը փրկվել են:

5202 | 0
Facebook