Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը տրանսգենդերներին արգելել է ծառայել ամերիկյան բանակում

11:15, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Թրամփը տրանսգենդերներին արգելել է ծառայել ամերիկյան բանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այս մասին ասվում է Թրամփի կողմից ստորագրված՝ տրանսգենդեր տղամարդկանց և կանանց ամերիկյան զինված ուժերում ծառայելու արգելքի մասին հուշագրում: Այդպիսով, Թրամփը կրկին արգելքներ է սահմանել տրանսգենդերների համար, որոնք չեղարկվել էին նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Թրամփը նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին հանձնարարել է որոշել, թե ինչպես պետք է վարվել ծառայությունում գտնվող տրանսգենդերների հետ:

5053 | 0
Facebook