Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Կրասնոդարում ավտոբուսի վթարի վայրից

15:30, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Կրասնոդարում ավտոբուսի վթարի վայրից

Ինչպես հայտնի է, այսօր Կրասնոդարի երկրամասում բանվորներ տեղափողող ավտոբուսը կամրջով անցնելիս ընկել է Կերչի նեղուցը:
     Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ըստ վերջին տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ: Զոհերի անունների ցուցակում կան նաև հայկական ազգանուններ:
     Հաղորդվում է, որ ավտոբուսում 45 ուղևոր է եղել: 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
     Համացանցում են հայտնվել ողբերգական պատահարի առաջին կադրերը: Տեսանյութերից մեկում ներկայացված է այն վայրը, որտեղ իրականացվում են փրկարարական աշխատանքները, իսկ մյուսում՝ ավտոբուսի՝ ջրից հանելու պահը:

Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Կրասնոդարում ավտոբուսի վթարի վայրից
Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Կրասնոդարում ավտոբուսի վթարի վայրից

     Հիշեցնենք, որ ավտոբուսի բոլոր ուղևորները «Թամաննեֆտեգազ»-ի աշխատակիցներ են:

7748 | 0
Facebook