Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում ավիահարվածի արդյունքում երեխաներ են զոհվել

16:20, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
Եմենում ավիահարվածի արդյունքում երեխաներ են զոհվել

Առնվազն 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, Եմենի մայրաքաղաք Սանայում հասցված ավիահարվածի արդյունքում, փոխանցում է BBC-ն: Ականատեսների խոսքով՝ քաղաքի հարավում, որը վերահսկվում է հուսիթ ապստամբների կողմից, երկու շինություն է փլուզվել: Վերջին երկու տարիների ընթացքում Իրանի աջակցությամբ Սաուդյան Արաբիայի բանակը պայքարում է հուսիթ ապստամբների դեմ: Այդ ընթացքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Երկիրը գտնվում է սովի և խոլերայի բռնկման շեմին: AFP գործակալության հաղորդմամբ՝ հարավային Ֆաջ Աթթան մարզում ավիահարվածներ են հասցրել Եմենի կառավարության կողմից աջակցվող Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի ինքնաթիռները: ՄԱԿ-ի տեղեկություններով՝ մեկ շաբաթվա ընթացքում ավիահարվածների արդյունքում 42 քաղաքացիական անձ է զոհվել:

7293 | 0
Facebook