Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այլևս աշխատանքի չեմ վերադառնա». ով է 758,7 միլիոն դոլար ջեքփոթի շահողը

12:10, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
«Այլևս աշխատանքի չեմ վերադառնա». ով է 758,7 միլիոն դոլար ջեքփոթի շահողը
     Պատմության մեջ վիճակախաղով ամենախոշոր գումարը շահած ամերիկացին Մասսաչուսեթսի բնակչուհի, բուժաշխատող Մեյվիս Ուոնչիկն է: 2 երեխաների 53-ամյա մայրը 758,7 միլիոն դոլարի ջեքփոթ է շահել: Ջեքփոթի երջանիկ շահողը հայտարարել է, որ այլևս չի վերադառնա աշխատանքի, իսկ շահումը կտոնի՝ «անկողնում թավալվելով»: Մինչ այդ նա 32 տարի եղել է բուժաշխատող: Աշխատանքի չգնալու մասին նա արդեն տեղյակ է պահել ղեկավարությանը: «Ես զանգեցի նրանց և հայտնեցի, որ այլևս չեմ գնալու»,- ասել է նա: Մեյվիսի խոսքով՝ շահումի մասին նա իմացել է չորեքշաբթի օրը, սակայն երկար ժամանակ չէր կարողանում հավատալ:
     Նա իրավասու է ինքնուրույն որոշել շահած գումարի ստացման ձևը: Եթե նա վստահ է իր ապագայի նկատմամբ, ապա կարող է 29 տարվա ընթացքում մաս-մաս ստանալ ողջ գումարը՝ հավելյալ կուտակված տոկոսները: Կամ էլ նա կարող է շահած գումարն ստանալ միանգամից, սակայն այս դեպքում այն էականորեն կնվազի՝ հասնելով 480.5 միլիոն դոլարի:
6058 | 1
Facebook