Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանի օրոք Թուրքիան չի մտնի ԵՄ». Գերմանիայի ԱԳՆ

10:30, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
«Էրդողանի օրոք Թուրքիան չի մտնի ԵՄ». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոմիության անդամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարության օրոք, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Bild թերթին: «Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, սակայն Էրդողանի կառավարությունը Եվրոպային հակառակ ուղով է ընթանում: Բացարձակ ակնհայտ է, որ Թուրքիան ներկայիս կարգավիճակով չի դառնա Եվրոմիության անդամ»,- ասել է Զիգմար Գաբրիելը:
     Ավելի վաղ Էրդողանը, կոչ անելով չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմնակից կուսակցությունների օգտին, հայտարարել էր, որ դրանք Թուրքիայի թշնամիներն են: Զիգմար Գաբրիելը նրա հայտարարությունը միջամտություն և սուվերենության խախտում էր անվանել: Իր հերթին, Էրդողանը Զիգմար Գաբրիելին խորհուրդ էր տվել «ճանաչել իր տեղը»:

8335 | 0
Facebook