Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանը պետք է մրցաշրջանի ընթացքում 10-15 գոլ խփի». Վիդիչ

13:30, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2017 թ.
«Մխիթարյանը պետք է մրցաշրջանի ընթացքում 10-15 գոլ խփի». Վիդիչ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը գնահատել է Մխիթարյանի խաղը։ Նշենք, որ Հենրիխն այս մրցաշրջանի 2 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով մեծ վտանգ է ներկայացնում պաշտպանների համար: Ինձ դուր է գալիս այդ տղան, բայց ես կցանկանայի ավելի շատ գոլեր տեսնել։ Ակնհայտ է, որ նա սիրում է պահեր ստեղծել և գոլային փոխանցումներ բաժանել։ Դա գովելի է և օգտակար թիմի համար։ Բայց Հենրիխը պետք է եսասեր լինի և բարելավի իր վիճակագրությունը։ Կարծում եմ՝ Մխիթարյանը պետք է մրցաշրջանի ընթացքում 10-15 գոլ խփի։ Թիմը չի կարող հույսը դնել միայն հարձակվողական գծի ֆուտբոլիստների վրա։ Կարևոր է, որ կիսապաշտպաններն էլ ձգտեն գոլեր խփել»,- նշել է Վիդիչը։

6712 | 0
Facebook