Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեո»-ն ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում

22:45, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Լեո»-ն ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում
    
Օգոստոսի 23-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի հանդիպումը Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիս»-ի և Հայաստանի չեմպիոն «Լեո» թիմի միջև: «Լեո»-ն ջախջախիչ հաղթանակ տարավ՝ 5:1 հաշվով: Ավելի վաղ խմբի առաջին խաղում մոլդովական «Կլասիկ Քիշնև»-ի և Ուելսի «Ռեքսեմ»-ի միջև հանդիպումն ավարտվել էր մոլդովացիների հաղթանակով՝ 7:4 հաշվով: Հաջորդ տուրում՝ օգոստոսի 24-ին, «Լեո»-ն կմրցի «Կլասիկ Քիշնև»-ի հետ:
3357 | 0
Facebook