Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շնորհակալ եմ բոլորին, որ հավատում էին իմ նոր վերադարձին». Անդրանիկ Կարապետյան

21:25, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Շնորհակալ եմ բոլորին, որ հավատում էին իմ նոր վերադարձին». Անդրանիկ Կարապետյան

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային Ունիվերսիադայի շրջանակներում այսօր հարթակ դուրս եկավ 77 կգ քաշային կարգի 2016-ի Եվրոպայի չեմպիոն, 2015-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը։ 85 կգ քաշային կարգում մեր մարզիկը նվաճեց արծաթե մեդալ՝ հաղթող դարձած Ղազախստանի ներկայացուցիչ Ուլանովին զիջելով ընդամենը 1 կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերին ստացած վնասվածքից հետո Անդրանիկն առաջին մեդալը նվաճեց։ Բացի այդ, պոկում վարժությունում գլխավերևում պահելով 170 կգ կշռող ծանրաձողը, Ունիվերսիադայի նոր ռեկորդ սահմանեց։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ծանրորդը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իր կողքին էին այս ընթացքում. «Շնորհակալ եմ բոլորին, որ հավատում էին իմ նոր վերադարձին և ոգևորում ինձ։ Այս ամենը նրանց շնորհիվ է»։

4918 | 0
Facebook