Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմ բոլոր հաղթանակները յուրահատուկ են». Արթուր Ալեքսանյան

20:30, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Իմ բոլոր հաղթանակները յուրահատուկ են». Արթուր Ալեքսանյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից այսօր հայրենիք վերադարձած աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր հաղթանակն ամփոփեց լրագրողների հետ զրույցում։

«Շատ ուրախ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն։ Վրացի ըմբիշի հետ գոտեմարտումս ես ամեն ինչ ապացուցեցի։ Բոլորը տեսել էին, թե ինչ էր կատարվել Թբիլիսիում։ Ձգտելու եմ հաջորդ տարի հաղթել բոլոր մրցումներս։ Նայում եմ դեպի Տոկիոյի օլիմպիական խաղերը։ Վնասվածք ունեի, բայց, կարևորը, շատ չխանգարեց։ Իմ բոլոր հաղթանակները յուրահատուկ են, բոլորի համար շատ ծանր աշխատանք եմ տարել։ Աշխարհի առաջնությանը հեշտ մրցակիցներ չեն լինում, ոչ մեկին չեմ առանձնացնի։ Շարունակելու եմ այս կերպ շարժվել մինչև օլիմպիական խաղեր»,- Արթուրի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Արթուրը շնորհավորեց նաև թիմակցին՝ Մաքսիմ Մանուկյանին. «Շատ ուրախ եմ ընկերոջս՝ Մաքսիմի համար։ Նա արժանի էր այս ոսկուն։ Երկար տարիներ աշխատել էր, որ հասնի նպատակին»։

4873 | 0
Facebook