Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Երևանում` Հրազդանի կիրճում, գտնվող էլեկտրաենթակայանում խոշոր հրդեհ է բռնկվել

17:10, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Երևանում` Հրազդանի կիրճում, գտնվող էլեկտրաենթակայանում խոշոր հրդեհ է բռնկվել
     Արդեն 2 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մի քանի հրշեջ մարտական հաշվարկներ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ փորձում են հանգցնել Հրազդանի կիրճում գտնվող բարձր լարման հոսանքի ենթակայանում առաջացած խոշոր հրդեհը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջները, ովքեր ժամանել են 4 մարտական հաշվարկով, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների և ենթակայանում անվտանգության աշխատանքներ կատարող ներկայացուցիչների հետ վտանգելով իրենց կյանքը, անում են անհնարինը, որպեսզի կրակը շուտ մարեն։ Հոսանքը ժամանակավորապես դադարեցվել է, և այս պահին կրակի տարածումը կանխվել է։ Ձեռնարկվում են արդեն անհրաժեշտ գործողություններ՝ այն ամբողջովին մարելու ուղղությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո։
2122 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 17:16, 23.08.2017
Xerik@ pu.tsini mot a.... aseq tox lpsti....na el mard uxarki