Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսպիսի բաներ». ինչպես է Մալաթիա-Սեբաստիայի ֆեյսբուքյան էջը պատմում Արտակ Ալեքսանյանի գործունեության մասին

19:10, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Այսպիսի բաներ». ինչպես է Մալաթիա-Սեբաստիայի ֆեյսբուքյան էջը պատմում Արտակ Ալեքսանյանի գործունեության մասին
     Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվում են համայնքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հրապարակումներ՝ երբեմն հեքիաթին բնորոշ շարադրանքով ու ձևակերպումներով: Այսպես, օրեր առաջ տեղեկատվություն ու լուսանկարներ տեղադրվեցին, թե ինչպես է վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, նոր ուսումնական տարվա նախաշեմին, հերթական այցն իրականացրել բարեկարգվող բակեր, ուսումնական հաստատություններ: Գրված էր, որ այցի ընթացքում նա հանդիպել է աշակերտների հետ:
     Առանց մեկնաբանության ներկայացնում ենք միջոցառման լուսաբանման տեքստից հատվածներ՝ տեղադրված թաղապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Երբեք այսպես չէր եղել.... Վարչական շրջանի ղեկավարը հետաքրքրվել է, թե որտեղ են հանգստացել երեխաները, ինչպես են նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին, ինչ նվեր կուզենային ստանալ: Աղջիկներից ամենահամարձակն՝ Ալինան, անմիջապես պատասխանել է՝ «Այֆոն 7»։ Վարչական շրջանի ղեկավարն իր հեռախոսը նվիրել է Ալինային. «Այս հեռախոսը ես քեզ եմ նվիրում, դու ամենահամարձակ աղջիկն ես»: Երկարահյուս աղջիկն ուրախ էր. «Իսկ ես «Այֆոն 5» ունեմ», մյուսներն էլ թվարկեցին՝ ով ինչ ունի, իսկ Ալինան ուղղակի հարցրեց. «Ձերն ի՞նչ հեռախոս է, պարոն Ալեքսանյան...»: Այսպիսի բաներ...»։

     Տեղեկացնենք, որ Արտակ Ալեքսանյանը Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է:
     Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք երիտասարդ թաղապետի՝ քննարկումների թեմա դարձած ելույթներին:
11275 | 5
Facebook