Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոյգուն հայտարարել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտի մասին

16:45, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Շոյգուն հայտարարել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է: Այս մասին նա ասել է լիբանանցի իր գործընկեր Յաքուբ աս-Սարրաֆի հետ հադիպման ժամանակ: Շոյգուն նշել է, որ քաղաքացիական պատերազմի դադարեցումը հնարավոր է դարձել ահաբեկիչներից չափավոր ընդդիմադիրների զատումից և ապաէսկալացիայի գոտի ստեղծելուց հետո: «Սիրիայում մեզ հաջողվեց մեկը մյուսից անջատել, ապաէսկալացիայի 4 գոտի ստեղծել և փաստացի դադարեցնել քաղաքացիական պատերազմը»,- ասել է Շոյգուն: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները կըմբռնեն ահաբեկիչներից չափավոր ընդդիմության առանձնացման անհրաժեշտությունը:

6103 | 2
Facebook