Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Google-ը ներկայացրել է Android 8.0-ն և բացահայտել դրա անվանումը

17:30, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Google-ը ներկայացրել է Android 8.0-ն և բացահայտել դրա անվանումը

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Android 8.0 օպերացիոն համակարգն ու բացահայտել դրա անվանումը: Ինչպես և ենթադրվում էր, Android-ի նոր տարբերակն անվանվել է Oreo շոկոլադե թխվածքաբլիթների պատվին: Համապատասխան ինֆորմացիան ներկայացվել է թարմացված օպերացիոն համակարգի շնորհանդեսի ժամանակ: Ընկերությունը հայտնել է, որ նոր տարբերակը պետք է նախորդներից արագ աշխատի, քանի որ դրա մեջ ֆոնային ողջ ակտիվությունը նվազագույնի է հասցված: Ինչպես նաև ընկերությունն օպտիմալացրել է էներգիայի սպառումը՝ հավելվածի համար հավելյալ սահմանափակումներ կիրառելով: Թե երբ Android Oreo-ն հասանելի կլինի շարքային օգտատերերի համար, դեռևս հայտնի չէ: Google-ի մեկնաբանության համաձայն՝ առաջին նոր օպերացիոն համակարգը կստանան Pixel և Nexus 5X/6P սմարթֆոնների օգտատերերը:

1991 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am