Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսներն ազգային եկամտի 75%-ին հավասար օֆշորային ակտիվներ են պահում. զեկույց

16:30, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ռուսներն ազգային եկամտի 75%-ին հավասար օֆշորային ակտիվներ են պահում. զեկույց

Օֆշորներում ռուսական ակտիվների ծավալը մոտ 3 անգամ գերազանցել է երկրի արժութային պահուստների մակարդակը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ռուսները օֆշորներում ազգային եկամտի 75%-ին հավասար ակտիվներ են պահում, ռեզերվների ծավալը կազմում է մոտ 25%: Ռուսաստանի Բանկի տվյալներով՝ օգոստոսի 1-ին երկրի արժութային ռեզերվները կազմել են մոտ 350 միլիարդ դոլարի: Այսպիսով, փորձագետների գնահատականով, օֆշորներում պահվում է ավելի քան 60 տրիլիոն ռուբլի: Զեկույցում ասվում է, որ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում և նման այլ օֆշորային կենտրոններում պահվում են հարուստ ռուսների միջոցները: Զեկույցի հեղինակները նշում են նաև Ռուսաստանում 1990թ.-ից եկամուտների անհավասարությունը: Նշվում է, որ այժմ ամենահարուստ ռուսների 1%-ը տիրապետում է ազգային եկամուտի մեկ քառորդը:

11678 | 2
Facebook