Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռոստովի խոշոր հրդեհը՝ միտումնավոր հրկիզո՞ւմ

14:20, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ռոստովի խոշոր հրդեհը՝ միտումնավոր հրկիզո՞ւմ

Օգոստոսի 21-ին Դոնի Ռոստովում բռնկված հրդեհն իր ընդգրկած տարածքով խոշորագունն էր նոր Ռուսաստանի պատմության մեջ: Այրվեց մի ամբողջ թաղամաս՝ քաղաքի Թատերական հրապարկի ետնամասում, որը ժողովրդի մեջ հայտնի էր անբարեհունչ «Գովնյարկա» անվամբ: Այս թաղամասն ավելի շուտ խորդանոցի էր նմանվում՝ անհամաչափ ու անկանոն շինություններով, որոնց մեծ մասը կիսավեր վիճակում էին և դրանց շուրջ կուտակված կենցաղային ու շինարարական աղբով:
     Ասում են, թե հրդեհը ոչ թե պատահականության, այլ միտումնավոր հրկիզման հետևանք է: Ռոստովում խոսակցություններ են պտտվում նաև, թե հրկիզումն իրականացրել են իշխանությունները, որպեսզի ազատվեն աղբանոց-թաղամասից ու տեղում նոր էլիտար շինություններ կառուցեն:
     Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով այրվել է 120 շինություն, 96-ը՝ բնակելի տուն: Եղել են 45-ից ավելի հոսպիտալացվածներ:

«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
«Գովնյարկա»-ն մինչ հրդեհվելը
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22970 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am