Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը և նրա բանդան են մեր թշնամիները». Պավլիկ Մանուկյանը` դատավորին

14:30, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանը և նրա բանդան են մեր թշնամիները». Պավլիկ Մանուկյանը` դատավորին

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարել է, որ մերժում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Շարունակելով դատական նիստը՝ դատավորը դահլիճ է հրավիրել սանկցիայի տակ գտնվող ամբաստանյալներին` Կարո Եղնուկյանին, Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին, որպեսզի պատասխանեն մի շարք հարցերի: Դատավորը նրանցից հետաքրքրվել է՝ արդյոք հրաժարվո՞ւմ են իրենց պաշտպաններից: Կարո Եղնուկյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ նշելով. «Ինչպես ասացի, մինչև սանկցիան չվերացնեք, բան չունեմ խոսելու»: Այնուհետև դատավորի նույն հարցին պատասխանել է Պավլիկ Մանուկյանը. «Մինչև հիմա ինչ ցանկացել, արել եք, դուք ինձ հեռացրել եք ու հիմա կանչել, հարցեր եք տալիս: Մինչև սանկցիան չհանեք, ձեր հարցերին չեմ պատասխանլու: Բայց մի բան կասեմ, իմ բացակայության ընթացքում թույլ չեմ տալիս իմ պաշտպաններին մասնակցել դատական նիստերին»,- ասել է Մանուկյանը: Դատավորն արձագանքել է. «Բարձր մի խոսեք: Ես կարող եմ ձեզ ասել, որ ես ձեր թշնամին չեմ, և ձեր վատը չեմ ուզում: Միայն հարց եմ տալիս»: Պավլիկ Մանուկյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը և նրա բանդան են մեր թշնամիները. մենք գիտենք, որ դու մի չաթլախի ձեռքի խաղալիք ես»: Իր հերթին Արայիկ Խանդոյանն ասել է. «Դուք ընդամենը պետք է հարց տաք, բայց հարց չեք տալիս, դուք ինչ ուզում՝ անում եք: Հայտարարում եմ, որ իմ պաշտպաններից որևէ մեկից չեմ հրաժարվում, և առանց իմ թույլտվության իրենք իրավունք չունեն որևէ գործողության մասնակցելու»:

2893 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
կարին
կարին 23:51, 23.08.2017
https://www.youtube.com/watch?v=pDcer6sLLDg
կարին
կարին 23:51, 23.08.2017
http://lurer.com/?p=263303&l=am