Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսաստանի ГАЗ գործարանի աշխատակիցն սպանել է կնոջն ու 2 գործընկերներին

14:15, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ռուսաստանի ГАЗ գործարանի աշխատակիցն սպանել է կնոջն ու 2 գործընկերներին

Ռուսաստանի Գորկովսկի ավտոմոբիլային գործարանի (ГАЗ) տարածքում անհայտ անձը սպանել է իր 3 մարդու, ևս երկուսը վիրավոր են, փոխանցում է lenta-ն: Գործարանի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ձուլարանում: Newsroom 24-ի տեղեկություններով՝ մարդասպանը գործարանի աշխատակից է: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հարձակում գործած աշխատակիցն աշխատում էր թեժ կետում և աչքի էր ընկնում բռնկուն բնավորությամբ: «Եկել է աշխատանքի, նրան ասել են, որ աշխատանքից ազատված է: Եվ այդ իսկ պատճառով չի զսպել իրեն» ,- հայտնում են տեղական լրատվամիջոցները:
     Ավելի ուշ life հեռուստաալիքը, հղում անելով Telegram-ում Mash ալիքին, հայտնել է, որ սպանության պատճառ է դարձել խանդը: Սերգեյ անունով աշխատակիցը խանդել է կոնջը գործարանի պետի հանդեպ: Գործարանի պետը 44-ամյա կնոջ հանդեպ ուշադրության նշաններ է ցուցաբերել: Հերթափոխից հետո Սերգեյը մտել է պետի սենյակ, որտեղ նրանց միասին է տեսել: Դանակի մի քանի հարվածով նա սպանել է երկուսին: Տղամարդը փախուստի է դիմել, Գործարանի աշխատակիցներից մեկը փորձել է բռնել նրան, սակայն հանցագործը սպանել է նաև նրան և վիրավորել երկու այլ աշխատակցի: Հանցագործին ձերբակալել են իր տանը:

3341 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am