Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ

14:05, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունում՝ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչև տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով. արդեն նաև խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:

Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ
Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ

     Մարզին բնորոշ՝ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով և փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը:
     Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունը՝ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է ոչ միայն շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսևորվող ֆիզիկական աջակցություն, այլև՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս:
     «Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է հիվանդ պահել, երեխա մեծացնել՝ առանց տարրական հարմարությունների: Ճիշտ է՝ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Դիանան:
     «Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը. այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսևորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանց՝ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ
Կիսախարխուլ կառույցից՝ բարեկարգված տուն. ՎիվաՍել-ՄՏՍ

     «Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլև լավատեսություն՝ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում և չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»նախագահ Աշոտ Եղիազարյանը:
     Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում:

4743 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am