Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կարո Եղնուկյանի պաշտպանն ինքնաբացարկ է հայտնել դատավորին

13:00, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Կարո Եղնուկյանի պաշտպանն ինքնաբացարկ է հայտնել դատավորին

«Սասնա Ծռեր»-ին օժանդակելու համար մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Հայրապետյանի խոսքով` նման միջնորդություն ներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ իր պաշտպանյալը մի քանի անգամ դիմել է ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով իրեն դատարան չտանել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի կարգադրությամբ այսօր նրան բերել են դատարանի շենք՝ հաշվի առնելով, որ դահլիճից 10 ժամով հեռացված Եղնուկյանն առողջական խնդիրներ ունի և չի կարողանում այսքան երկար մնալ նկուղում:

«Նախագահող դատավորը չի հարգում մարդու իրավունքները, ոտնահարում է իմ պաշտպանյալի արժանապատվությունը»,- հայտարարել է պաշտպանը:
     Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն առարկել է Տիգրան Հայրապետյանի միջնորդությանը՝ նշելով, որ դատարանն իրավունք ունի ամբաստանյալներին տեղափոխել դատարան, կատարել գործողություններ այն ժամանակ, երբ սանկցիա է նրանց նկատմամբ կիրառված:
     Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մեկ ժամից:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղնուկյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա 10 ժամով: Հաշվի առնելով սույն գործով նախկին սանկցիաների կիրառման հաշվարկը՝ Եղնուկյանն առնվազն ևս 3 նիստի չի մասնակցի: Սակայն նրան տեղափոխում են կալանավայրից և 8 ժամ դատարանի նկուղում պահում: Եղնուկյանն իր պաշտպանի միջոցով հայտարարել է. «Սա սադրանք է իշխանությունների կողմից, դատավորի կողմից արհեստականորեն ստեղծվում է այնպիսի վիճակ, որ ՔԿՀ և ոստիկանության ծառայողներն ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ և հակառակ իմ կամքի՝ ինձ տեղափոխել դատարան: Սա շարունակությունն է այն բանի, որ նույն դատավորը դատարանում ջուր ունենալու համար իմ նկատմամբ կիրառեց դատական սանկցիա: Վճռականորեն եմ տրամադրված և պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, եթե դա կարելի է դատարան համարել, ես չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա բոլոր անդառնալի հետևանքները և ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնատար անձանց վրա, ում դիմում է ուղարկվել: Պահանջում եմ պատասխանատվության ենթարկել նման ակնհայտ ապօրինի որոշումներ կայացնող դատավոր Արտուշ Գաբրիելյանին»:
     Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

868 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am