Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Երազանքի աշխատանք, թե տաժանակրություն. լոնդոնցի մեծահարուստ ընտանիքը 100 հազար դոլար վճարով դայակ է փնտրում

12:15, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Երազանքի աշխատանք, թե տաժանակրություն. լոնդոնցի մեծահարուստ ընտանիքը 100 հազար դոլար վճարով դայակ է փնտրում

Լոնդոնցի հարուստ ընտանիքը, որ բնակարաններ ունի նաև Բարբադոսում, Քեյփթաունում և Ատլանտայում, դայակ է փնտրում իր 4 երեխաների համար: Երեխաների տարիքը 2-15 տարեկան է: Այս հայտարարությունը համացանցի ուշադրությունը չէր գրավի, եթե չլիներ մի հանգամանք՝ դայակի տարեկան աշխատավարձը կազմելու է 100 հազար դոլար, բացի այդ, նա հնարավորություն է ունենալու ճամփորդել աշխարհով մեկ, սնվել լավագույն խոհարարների պատրաստած սնունդով և վարել ընտանիքի ավտոպարկի ցանկացած մեքենա՝ Porsche, Range Rover կամ Maserati:

Չնայած այս խոշոր գումարին՝ դայակից պահանջվող հմտություններն ու կարողություներն էլ քիչ չեն: Նախ, նա պետք է լինի մանկական հոգեբան, չունենա սեփական երեխաները, ունենա 15 տարվա աշխատանքային փորձ: Պետք է սովորի ինքնապաշտպանական տեխնիկային և դրա համար այցելի հատուկ դասընթացների: Նա պետք է պատրաստ լինի շաբաթական մի քանի անգամ տեղափոխություններին, աշխատի շաբաթը 6 օր՝ ժամը 07-20-ը: Մեքենայով տեղափոխի երեխաներին և օգնի դասապրոցեսներին: Նա չպետք է օգտագործի ալկոհոլ կամ թմրանյութեր, նմանատիպ ցանկացած փորձ կպատժվի աշխատանքից հեռացումով:

Օգոստոսի 9-ին տարածված հայտարարության համար արդեն դիմել է մոտ 300 թեկնածու:

Լոնդոնցի մեծահարուստ ընտանիքը 100 հազար դոլար վճարով դայակ է փնտրում
Լոնդոնցի մեծահարուստ ընտանիքը 100 հազար դոլար վճարով դայակ է փնտրում
8894 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am