Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուս չեմպիոնին սպանած ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում

12:25, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ռուս չեմպիոնին սպանած ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում

Փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն Անդրեյ Դրաչովին սպանած ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ Խաբարովսկի երկրամասի վարչությունը: «Խաբարովսկի երկրամասի ՌԴ ՔԿ վարչության կողմից 1985թ. ծնված տղամարդուն մահացու վնասվածքներ հասցրած 1992թ. ծնված տղամարդու գործողությունները վերաորակավորվել են ՌԴ ՔՕ 111-րդ (առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժածի մահվան) հոդվածով»,- ասվում է ՔԿ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ ավելի վաղ չարագործի գործողությունները որակվել էին որպես ծանր հանցանք, և նրան 15 տարվա ազատազրկում էր սպառնում: Սակայն հաշվի առնելով դեպքի նոր հանգամանքները, որոնք հաստատվել են քննության ընթացքում, չարագործի գործողությունները վերաորակավորվել են: Նախնական տեղեկություններով՝ չեմպիոնի մահվան պատճառ է դարձել գլխուղեղային վնասվածքը: Նա զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով, փաուերլիֆթինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն էր:
     Ավելի վաղ ադրբեջանցու դեմ հետախուզում էին հայտարարել: Վերջինն Ամուրսկի բնակիչ Անար Ալլահվերանովն է: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կասկածյալին վիրավորանք հասցնելու պատճառով:

5637 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ANUNN AZGANNUNYAANNNNNN
ANUNN AZGANNUNYAANNNNNN 14:05, 23.08.2017
DE TOX ALIEVN ELI SHAT POX TA DRAN AZATI BERI BAQU HPARTANA VOR SHARQAYINN KAROXACEL E ASHXARHI CHEMPION SPANI U U HEROSI KOCHUM TA
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 14:59, 23.08.2017
Rus@ harbats traqats er