Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսաստանը պատասխան միջոցներ է նախապատրաստում ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման համար

11:45, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ռուսաստանը պատասխան միջոցներ է նախապատրաստում ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման համար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է պատասխան միջոցներ նախապատրաստել ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցների համար, գրում է mk.ru-ն: Նա նշել է, որ հակառուսական պատժամիջոցները սահմանվում են Օբամայի նախագահության շրջանից և չեն դադարում մինչ օրս: Միևնույն ժամանակ, Ռյաբկովն ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Վաշինգթոնը կհասկանա պատժամիջոցների անօգտակարությունը: Նրա խոսքով՝ պատասխան քայլերի նախապատրաստումն արդեն սկսվել է:
     Երեկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուս 4 քաղաքացու և ռուսական «Ֆեդեսթ-Մ» ընկերության դեմ պատժամիջոցների սահմանման մասին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջիններին մեղադրում է Հյուսիսային Կորեայի հետ առևտրային համագործակցության համար: Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պարտավոր է պատասխան միջոցներ ձեռնարկել: «Վերջին տարիներին Վաշինգթոնը պետք է ըմբռներ, որ պատժամիջոցների լեզուն անընդունելի է, նման գործողությունները խոչընդոտում են խնդրիների լուծմանը»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

2149 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am