Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին. «Հրապարակ»

10:10, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին. «Հրապարակ»

«Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավա­րության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտա­կան ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխար­հահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտո­նում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով: Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Եվ քանի որ մե­զանում պրոֆեսիոնալ դիվանագետները չեն դեսպան նշանակվում, ապա նա լիո­վին տեղավորվում է այդ պաշտոնի տրա­մաբանության մեջ: Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է: Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ նորություն չունենք, որովհե­տև արձակուրդային շրջանը դեռ չի վեր­ջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»: Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է: Պարոն Մինասյանն ասաց. «Չեմ կարող դա հա­ստատել, որովհետև ես քաղաքում չեմ եղել և տեղյակ չեմ՝ արդյոք նախարա­րությունն ստացել է, թե ոչ»»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2838 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am