Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով. «ՀԺ»

10:15, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով. «ՀԺ»

«ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախա­գահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը, ասել է, որ առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանգիստ: Ոչ ավել, ոչ պակաս, նա առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծ­ման խորհրդային տարբերակը: «Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով նման լուծում կա: Դժբախտությունն այն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,- ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը: Հարցազրույ­ցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին: Հիշեցնենք, որ 1921թ. հուլիսի 5-ին, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կավբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Այդ որոշումը պատճառաբանում էր Ադրբեջանի հետ լայն տնտեսական հարցերի առկայությամբ»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2913 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am