Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. «ՀԺ»

09:50, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. «ՀԺ»

«Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից և հասանելի կլինեն 131 երկրում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը:
    
     «1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ. հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։
    
     «Volterman»-ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու»,-գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4961 | 0
Facebook