Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հպարտ եմ, որ կարողանում ենք գերտերությունների պայքարում 8 ոսկե մեդալից 2-ը Հայաստան բերել». Լևոն Ջուլֆալակյան

23:10, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Հպարտ եմ, որ կարողանում ենք գերտերությունների պայքարում 8 ոսկե մեդալից 2-ը Հայաստան բերել». Լևոն Ջուլֆալակյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հունահռոմեական ոճի մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց մեր մարզիկի հաղթանակը։

«Անսահման ուրախ եմ։ Համոզված եմ, որ ազգը ու երկիրը ուրախանում է մեզ հետ միասին։ Հպարտ եմ, որ կարողանում ենք գերտերությունների պայքարում 8 ոսկե մեդալից 2-ը Հայաստան բերել։ Ոչ մի երկրի այս առաջնությունում դա չի հաջողվել։ Այս պահին ուրախ եմ, որ այս երջանիկ պահերը կարող եմ ապրել։ Այս ուրախությունը չեմ կարող բառերով փոխանցել։ Թող մեր երկրպագուները հաճախ այսպիսի պահեր ապրեն»։

4822 | 1
Facebook