Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

22:55, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նշենք, որ Մաքսիմը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 10։1 հաշվով հաղթելով իրանցի ըմբիշին, ապա 1/8 եզրափակչում 8։4 հաշվով հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, ¼ եզրափակչում՝ 3։0 հաշվով գերմանացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում՝ 7։0 հաշվով պարտության մատնեց վրացի Զուրաբի Դանութաշվիլիին։

6967 | 1
Facebook