Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

21:50, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին և զրկվեց բրոնզե մեդալից։

Նշենք, որ Կարենը պայքարն սկսեց 1/16 եզրափակիչ փուլից՝ 8։0 հաշվով հաղթելով եգիպտացի ըմբիշին, ապա 1/8 եզրափակչում 4։2 հաշվով հաղթեց Հունգարիայի ներկայացուցչին, ¼ եզրափակչում՝ 1։2 հաշվով Կորեայի ներկայացուցիչ Հանսու Ռյուին, ով հասավ եզրափակիչ՝ պայքարը շարունակելու հնարավորություն տալով մեր ըմբիշին։

2956 | 0
Facebook