Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի ահաբեկիչներն ավելի մասշտաբային հարձակումներ էին ծրագրել. աղբյուր

21:10, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Կատալոնիայի ահաբեկիչներն ավելի մասշտաբային հարձակումներ էին ծրագրել. աղբյուր
     Բարսելոնայի ու Կամբրիլսի ահաբեկչությունների գործով ձերբակալված կասկածյալներից մեկն ասել է, որ ահաբեկչական խումբը պլանավորել էր ավելի մասշտաբային հարձակումներ իրականացնել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Վերջինի համաձայն, հարձակումները ծրագրվել էին պայթուցիկների օգտագործմամբ:
     Այսօր նաև հայտնել էինք, որ մարոկկացի ահաբեկիչ Աբդելբաքի էս-Սաթին, ում ոստիկանությունը համարում է Իսպանիայի հարձակումների կազմակերպիչը, մահացել է ահաբեկչություններից մեկ օր առաջ:
4461 | 0
Facebook