Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեղած բանի մասին չեմ պատրաստվում պարզաբանում տալ». ոստիկաններն այցելել են Շշի Մելոյին

20:40, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Չեղած բանի մասին չեմ պատրաստվում պարզաբանում տալ». ոստիկաններն այցելել են Շշի Մելոյին
     Նախօրեին անդրադարձել էինք ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) անվան հետ կապված միջադեպի մասին լուրերին:
     Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ հանցագործ աշխարհի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Մանուկյանի աշխատավայր ու առաջարկել, որ նա իրենց ասած մարդուց ընդունի հումքը: Պատգամավորը հրաժարվել էր, ինչից հետո հարված էր ստացել գլխին: Սենյակ էին մտել թիկնապահներն ու ծեծել քրեական հեղինակությանը:
     Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ վիճաբանության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվում են:
     «Հայկական ժամանակ»-ին այսօր հայտնի է դարձել, որ ոստիկանության ներկայացուցիչներն այսօր այցելել են Մելիք Մանուկյանին, սակայն վերջինը հրաժարվել է որևէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ չեղած բանի մասին չի պատրաստվում պարզաբանում տալ:
4887 | 0
Facebook