Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Խաչատրյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

17:55, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Խաչատրյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Խաչատրյանը 4։6 հաշվով սփոփիչ գոտեմարտում պարտվեց Լիտվայի ներկայացուցիչ Յուստաս Պետրավիսիուսին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Նշենք, որ Խաչատրյանը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ հաղթելով ԱՄՆ ներկայացուցչին, 1/8 եզրափակչում, սակայն, 0։8 հաշվով պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կենիչիրո Ֆումիտային, ով հասավ եզրափակիչ։

2557 | 0
Facebook