Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

17:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանն այսօր երեկոյան կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Նշենք, որ Մաքսիմը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 10։1 հաշվով հաղթելով իրանցի ըմբիշին, ապա 1/8 եզրափակչում 8։4 հաշվով հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, ¼ եզրափակչում՝ 3։0 հաշվով գերմանացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում՝ 7։0 հաշվով պարտության մատնեց վրացի Զուրաբի Դանութաշվիլիին։ Եզրափակչում Մաքսիմն ուժերը կչափի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ։

4058 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am