Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ռոումինգի չեղարկումը հետաձգել են մինչև տարեվերջ

17:30, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ռուսաստանում ռոումինգի չեղարկումը հետաձգել են մինչև տարեվերջ

ՌԴ դաշնային հակամոնոպոլ ծառայությունը (ԴՀԾ) երկարաձգել է Ռուսաստանի ներսում ռոումինգի չեղարկման մասին որոշումը, փոխանցում է BBC-ն: Այն կգործի մինչև դեկտեմբերի 15-ը: ԴՀԾ-ն բացատրել է, որ նոր ժամկետի մասին որոշումն ընդունվել է բջջային օպերատորների խնդրանքի վերանայումից հետո: «Կապի բոլոր օպերատորները ժամկետի երկարաձգման մասին միջնորդության դիմում են ուղարկել դաշնային հակամոնոպոլ ծառայությունը»,- ասվում է ԴՀԾ-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Ինչպես նաև հաղորդվում է, որ կապի օպերատորներն ամեն ամիս պետք է ընթացքի մասին զեկուցեն ԴՀԾ-ին:

4860 | 0
Facebook