Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԻՆ-ը տեխնիկա չուներ՝ հրդեհը մարելու, մինչդեռ ոստիկանությունը ջրցաններ ունի ցույցերը ցրելու համար». օգտատերն՝ Արծվիկ Մինասյանին

17:25, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«ԱԻՆ-ը տեխնիկա չուներ՝ հրդեհը մարելու, մինչդեռ ոստիկանությունը ջրցաններ ունի ցույցերը ցրելու համար». օգտատերն՝ Արծվիկ Մինասյանին
     «ԱԻՆ-ում համապատասխան տեխնիկա չկար հրդեհը մարելու համար, մինչդեռ ոստիկանությունը ջրցաններ ունի՝ ցույցերը ցրելու նպատակով: Պատրաստվո՞ւմ եք եկող տարվա բյուջեն ձևավորելուց, խնդրել՝ ոստիկանության բյուջեն քչացնել ու ԱԻՆ-ի համար տեխնիկա ձեռք բերել»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, հարցրեց օգտատերերից մեկը: «Ցանկացած երկրում էլ տեխնիկական վերազինման անհրաժեշտություն կա, ինչը մեզ մոտ ավելի ցայտուն է արտահայտվում: Մտադիր ենք սեպտեմբերին դրամաշնորհային համաձայնագիր կնքել՝ ուղղված տեխնիկայի ձեռքբերմանը... Ջրցանը մեր ֆունկցիաների մեջ չէ: Հիմա է, որ նման ռիսկեր առաջացան ու խնդիրներ բացվեցին՝ արագընթաց գործողությունների ձեռնարկման համար: Ի դեպ, այդ ջրցաններն էլ չէին կարող տարածք մտնել՝ տեղանքի բարդության պատճառով»,- հավելեց նախարար Մինասյանը:
3241 | 1
Facebook