Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները

16:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները
    
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը օգոստոսի 27-ից կանցկացնի մարզական հավաք՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 22 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Հենրի Ավագյան «Բանանց»

Մարկ Գրիգորյան «Էսլինգ», Ավստրիա

Պաշտպաններ

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Հայկ Սարգսյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Ժիրայր Մարգարյան «Բանանց»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)

Հովհաննես Հարությունյան «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան «Ժիլինա» (Սլովակիա)

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»

3140 | 0
Facebook