Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոտայքի մարզում աղիքային վարակի 8 դեպք է գրանցվել, որոնք համաճարակաբանորեն բացարձակ իրար հետ կապ չունեն». Լիանա Թորոսյան

16:40, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Կոտայքի մարզում աղիքային վարակի 8 դեպք է գրանցվել, որոնք համաճարակաբանորեն բացարձակ իրար հետ կապ չունեն». Լիանա Թորոսյան
     «Հայկական ժամանակ» թերթը գրում էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն: Կայքի այս տեղեկատվությունը Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, սակայն, չէին հաստատել:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ պարզաբանում փորձեց ստանալ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանից: Վերջինս նույնպես նշեց, որ մարզում որևէ խնդիր չկա: «Այն տեղեկատվությունը, որ ունենք, ներկայումս Կոտայքի մարզում որևէ խնդրահարույց աղիքային վարակի մասին չի վկայում, ֆոնային հիվանդացություն կա, որը նորմալ է նախորդ տարիների հետ համեմատած: Օգոստոսի 13-ից մինչև օրս բարձրացված վիճակագրությամբ ամբողջ մարզի մակարդակով աղիքայինի ընդամենն 8 դեպ է գրանցվել, այն էլ՝ տարբեր տեղերում, որոնք համաճարակաբանորեն բացարձակ իրար հետ կապ չունեն: Այս պահի դրությամբ՝ զարգացման միտումներ կամ ծանր դեպքեր առկա չեն Կոտայքի մարզում»,- եզրափակեց նա:
3666 | 0
Facebook