Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան ածխի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա

15:30, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկյան ածխի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա

Ամերիկյան ածխի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա՝ «Ցենտրէներգո» և Xcoal Energy & Resources ընկերությունների միջև համաձայնագրի շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը: «ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին մասնակցել է Բալթիմոր նավահանգստում ամերիկյան էներգետիկ ածխի ուղարկման արարողությանը: Ամերիկյան կողմից միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ առևտրի նախարարի տեղակալ Իսրայել Էրնանդեսը, միջազգային հարցերով ԱՄՆ էներգետիկայի նախարարի օգնական Ուելս Գրիֆիթն ու Xcoal ընկերության ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կիևում վստահություն են հայտնել, որ ամերիկյան ածխի շնորհիվ Ուկրաինան 2017-2018թթ. ջեռուցման շրջանը հաջողությամբ գլուխ կբերի: Համաձայն պայմանագրի՝ մինչև տարեվերջ Ուկրաինա կմատակարարվի 700 հազար տոննա էներգետիկ ածուխ:
     Հունիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ածուխ մատակարարել Ուկրաինա:

5421 | 0
Facebook