Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ադրբեջանական դպրոցում 5 տղաներ 3 տարի բռնաբարել ու տեսանյութերով շանտաժի են ենթարկել համադասարանցուհուն

23:47, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ադրբեջանական դպրոցում 5 տղաներ 3 տարի բռնաբարել ու տեսանյութերով շանտաժի են ենթարկել համադասարանցուհուն

Ադրբեջանում համագյուղացի ու համադասարանցի 5 տղաներ 3 տարի շարունակ բռնաբարել են աշակերտուհու և կատարվածը տեսանկարահանել՝ հետագա շանտաժների համար:
     Դեպքը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանում: Ահա թե ինչ է օրերս լրագրողներին պատմել բռնաբարված ու բոլորի կողմից մերժված աշակերտուհին:
     «Առաջին անգամ դա տեղի է ունեցել 9-րդ դասարանում: Դասերից հետո բոլորը գնացին, իմ դասարանցի Մուրադը բռնեց ձեռքս ու ասաց, որ սպասեմ, Ռասիմն ուզում է ինձ հետ խոսել: Ես փորձեցի դուրս գալ, բայց Ռասիմը բռնեց մազերիցս ու խփեց վզիս: Ասաց՝ արա ինչ կասեմ: Մուրադը դուռը փակեց: Ես նրան խնդրում էի դուռը բացել ու օգնել ինձ, սակայն նա ասաց, որ ամեն ինչ Ռասիմի ասածով է լինելու: Ես լալիս է ու աղաչում, որ չնկարեն ինձ, բայց Ռասիմը նկարում էր: Նա ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ, հետո անդադար սպառնում էր, որ եթե իր ասածները չանեմ, տեսանյութը կտարածի:

Դրանից հետո նա այդ տեսանյութը ցույց էր տվել իմ մյուս համադասարանցի Քամիլին: Քամիլն եկավ ու ասաց, որ եթե ես նրա հետ սեռական կապի մեջ չմտնեմ, իմ նկարներն ու տեսանյութերը կհրապարակի: Ես վախից անում էի այն, ինչ ասում էին:
     Քամիլը ևս ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ ու տեսանկարահանեց ամեն ինչ: Նույն սպառնալիքներով ինձ բռնաբարում էին դասարանի 5 տղաներ:
     Ես ամոթից ոչ ոքի ոչինչ չէի ասում, մինչև որ Ռասիմը տեսանյութը հրապարակեց Youtube-ում: Ու թեև այն շատ շուտ ջնջել էին, բայց իմ մայրն ու տատիկն ամեն ինչ մասին հասցրել էին տեղեկանալ:
     Դրանից հետո դպրոցում ինձ տեսնել չէին ուզում: Աղջիկներն ինձ անբարոյական էին համարում ու դուրս պրծած լիրբ: Ոչ ոք չէր ուզում ինձ լսել: Ես էլ դպրոց չգնացի: Նստեցի տանն ու մտածում է միայն ինքնասպան լինելու մասին:
     Իմ դեմ էր անգամ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը: Նա ասում էր, որ ես եմ մեղավոր և պետք է ամեն ինչի մասին պատմեի հենց առաջին դեպքից հետո: Ինձ բռնաբարել են 3 տարի, սակայն ես դա իմ ներսում եմ պահել, միայն օրագրիս մեջ էի գրում, որ իմ մեռնելուց հետո կարդային: Այդ օրագիրը միշտ սեղանիս վրա էի թողնում, մտածում էի, որ գոնե մայրս կկարդար ու ինձ կօգներ, բայց այդպես չեղավ»:
     Աշակերտուհու մայրն, ով այժմ դստեր հետ հեռացել է գյուղից, լրագրողներին պատմել է հետևյալը. «Ես ամուսնացել եմ 1995-ին, ծնվել է աղջիկս: Երբ նա սովորում էր 5-րդ դասարանում ես նրան գրպանի փող էի տալիս, Ռասիմը նրան վախեցնում էր ու վերցնում գումարը: Ես բողոքեցի ուսուցիչներին, 2 անգամ խոսել եմ Ռասիմի ծնողների հետ: Հենց նա է առաջինը բռնաբարել իմ աղջկան, նկարել ու տարածել: Բայց այդ մարդը դեռ ազատության մեջ է: Նա շատ աղջիկների է առաջարկել իր հետ սեռական կապի մեջ մտնել դպրոցում: Ուսուցիչներն են ինձ պատմել: Նրանք ամեն ինչ տեսել ու իմացել են, սակայն ոչինչ չեն ձեռնարկել:
     Աղջկաս հետ կատարվածի մասին ես ոչինչ չեմ կասկածել, ինքս էլ ընտանիքում խնդիրներ ունեի: Այնինչ ուսուցչուհիները հետո ինձ պատմել են, որ նա ամբողջ ժամանակ լացել է ու ոչ մեկի հետ չի շփվել: Հետո հասկացա, որ աղջիկս միայն ինքնասպանության մասին է մտածում: Երբ ամեն ինչ պարզվեց, ամբողջ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ: Նրանք պահանջում էին, որ ես՝ որպես մայր, վերջ դնեմ իմ աղջկա կյանքին: Նրանք ասում էին, որ ես դա անեմ անցավ, ասենք՝ մեծ քանակությամբ քնաբեր տամ, կամ էլ գազի արտահոսքով խեղդեմ: Բայց ինչ էլ լիներ, նա իմ երեխան է, և մի գիշեր ես ճամպրուկներս հավաքեցի ու աղջկաս հետ փախա գյուղից, որովհետև այնտեղ համագյուղացիների հետ մնալն արդեն իսկ շատ վտանգավոր էր: Ամուսինս էլ պահանջում էր, որ դուրս անեմ տնից աղջկաս: Ասում էր՝ թող բոլորը տեսնեն, որ մենք դրան տնից վռնդել ենք, այդ ժամանակ ես քո մոտ կմնամ: Երբ ես հրաժարվեցի, նա հեռացավ ինձնից:

Երբ ես դիմեցի ոստիկանություն, Ռասիմի ծնողները եկան իմ աղջկա հետ ամուսնանալու առաջարկով: Բայց ես չհամաձայնեցի, նրան մի ամսից դուրս կանեին, հենց որ ես ցուցմունքս ետ վերցնեի: Նրանք ինձ անգամ կաշառք են առաջարկել դրա համար՝ 30 հազար մանաթ»:
     Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրներն, այս հանցաքի մեջ կասկածվող բոլոր 5 անձինք դեռևս ազատության մեջ են: Ադրբեջանում Երեխաների միության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք մինչև վերջ են գնալու և հասնելու են արդարադատության:

31607 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am