Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզաների համար հերթ է գոյացել

13:45, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզաների համար հերթ է գոյացել

Մոսկվայի Նովինսկի բուլվարում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզաների համար հերթ է գոյացել, փոխանցում է RIA-ն: Այսօր վիզաների տրամադրման վերջին օրն է մինչև սեպտեմբերի 1-ը: Առավոտյան դեսպանատան մոտ մեծ հերթ է գոյացել: Փաստաթղթերն ստուգելուց հետո դիմողներին թույլ են տալիս շենք մտնել: Մարդիկ հույս ունեն, որ մինչև հայտարարված ընդմիջումը վիզաներ կստանան:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան դեսպանատունը հայտարարել էր, որ օգոստոսի 23-ից դադարեցնում է ողջ Ռուսաստանում ամերիկյան վիզաների տրամադրման ընթացակարգը: Սեպտեմբերի 1-ից այն կվերսկսվի:

4919 | 0
Facebook