Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները, որոնք նման են երկար ոտքերով մկների

02:05, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները, որոնք նման են երկար ոտքերով մկների

Փոքրիկ եղնիկները կամ էլ կանչիլներն աշխարհի ամենահին ու ամենափոքր զույգկճղակավորներն են: Ապրում են Հարավարևելյան Ասիայում:
     Այս փոքրիկ արարածների երկարությունը 45-55 սմ է, հասակը՝ 20-25 սմ: Նրանց քաշը հազիվ հասնում է 1,5-2,5 կգ-ի: Պոչը 5 սմ է:

Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները

Նրանք չունեն եղջյուրներ, իսկ վերին ժանիքները լավ զարգացած են, արուների մոտ դրանք ռունգերի նման դուրս են ցցված, ինչի շնորհիվ պայքարում են տարածքի և էգերի համար:

Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները

     Կանչիլները հիմնականում սնվում են բուսականությամբ, իսկ կենդանաբանական այգիներում՝ նաև միջատներով: Ակտիվ են հիմնականում գիշերն, իսկ ցերեկը քնում են ժայռերի ճեղքերում կամ էլ ծառերի բներում:
     Հետաքրքիր է, որ այս փոքրի եղնիկների էգերը կարող են կրկին բեղմնավորվել ծնելուց մի քանի ժամ անց, և գործնականում նրանց ամբողջ հասուն կյանքն անց է կացվում հղիության վիճակում: Էգերի հղիությունը տևում է մոտ 140 օր, նրանք ծնում են մեկ, հազվադեպ՝ 2 ձագի, որոնք կես ժամ անց արդեն կարողանում են վազել մոր հետ: 10-13 շաբաթականում ձագերն առանձնանում են մորից, իսկ 5-6 ամսականում դառնում են սեռահասուն:
     Կանչիլների կյանքի միջին տևողությունը 12 տարի է:
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները

     Այս կենդանիները, որ կազմում են հարավարևելաասիական բանահյուսության մի մասը, այժմ շատ կենդանիների նման, վտանգված են: Նրանց որսում են մսի համար, իսկ նրանց գոյության համար ամենամեծ վտանգը հանդիսանում են լայնածավալ անտառահատումները:
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները
Կանչիլներ՝ աշխարհի ամենափոքր եղնիկները

3920 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am