Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել». վարչապետը դեմ է մեծամասնության պահանջին

12:40, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել». վարչապետը դեմ է մեծամասնության պահանջին
     Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհից հետո բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետագա պաշտոնավարմանն, ասել էր. «Նախ և առաջ մենք դեռ վերլուծություն չենք արել՝ մեկ: Երկրորդ՝ աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարար հանե՞լ, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմները, մեր կառավարիչները ինչպես են արձագանքել, ոնց են արել, պատրա՞ստ են եղել, թե՛ չէ: Անկախ նրանից՝ մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ…»:
     Տեղեկացնենք, որ MAMUL.am լրատվականն օրեր առաջ հարցում էր անցկացրել՝ պարզելու՝ պահանջո՞ւմ է արդյոք հասարակությունը Բնապահպանության և ԱԻ նախարարների հրաժարականը: Հարցվածների 44%-ը պահանջում էր այդ հրաժարականները, 22%-ը՝ ոչ, 34%-ի համար միևնույնն էր:
3283 | 4
Facebook