Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են Ռիգան և այլ խոշոր քաղաքներ հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնում մարդկանց միտումնավոր վրաերթերը կանխելու համար

12:10, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ինչպես են Ռիգան և այլ խոշոր քաղաքներ հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնում մարդկանց միտումնավոր վրաերթերը կանխելու համար
     Մարդկանց վրա բեռնատարով հարձակումը զանգվածային սպանության տարածված միջոցներից է դարձել, որին վերջին շրջանում դիմում են ահաբեկչական խմբավորումներն սկզբում Նիսում, ապա՝ Բեռլինում, Ստոկհոլմում, Լոնդոնում և այժմ նաև Բարսելոնայում: Լատվիայի ոստիկանությունը Ռիգայի Դումային դեռևս խորհուրդ չի տվել անվտանգության միջոցներն ուժգնացնել, քանի որ երկրում ահաբեկչությունների հնարավորությունը ցածր մակարդակի վրա է գտնվում: Սակայն, այնուամենայնիվ, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացվում են: Լատվիայի մայրաքաղաքում մարդկանց կուտակման բավականին շատ վայրեր կան, գրում է Skaties.lv կայքը: Եվ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռիգայում ցուցադրվել են Rīgas satiksme ավտոբուսներն, ինչպես նաև Rimi բեռնատարերը, որոնք կօգնեն կանխել ամբոխի վրա չարագործների հարձակումները: Տեղի ոստիկանությունը հայտնել է նաև, որ Ռիգայում կան վայրեր, որտեղ ցանկապատեր են տեղադրված, սակայն դրանց մասին շատերը նույնիսկ չգիտեն:
     Սակայն կայքը նշում է, որ կենտրոնական մի շարք փողոցներում, որտեղ մեծ թվով մարդիկ են լինում, բետոնե ցանկապատեր չկան:
     Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում օպերատիվ արձագանքել են ահաբեկիչների նոր մեթոդներին: Լոնդոնում բետոնե պատնեշներ են տեղադրվել:
     Իսկ Կաննում այժմ մեծ ծաղկային գազոններ են տեղադրվել: Լատվիական լրատվամիջոցը նշում է, որ Բեռլինում, Լոնդոնում, Իսպանիայում և Ֆինլանդիայում ահաբեկչություններ են գործել ներգաղթյալները, որոնց մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցում:
2857 | 0
Facebook