Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կործանվում է վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ»-ը». Էդմոն Մարուքյան

12:05, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Կործանվում է վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ»-ը». Էդմոն Մարուքյան

Իրականում կատարվում է ռազմավարական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։
     Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականտերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում արաջարկվում է կատարել վճարում՝ կազմակերպությունների սեփականտերեին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է «Access Denied» ազդանշանը։
     Շրջանառվող լուրերի համաձայն՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը գնելով (ոչ ուղակիորեն իր անունով) կոմբինատը գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետևյալը՝ Կոմբինատի շահագործման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման և համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անանց նկատմամբ (ՀԷՑ, Գազպրոմ և այլն…)։ Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու արդյունքում բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց՝ վերջինների նախաձեռնությամբ։ Բայց, քանի որ կոմբինատի սեփականատերն ի նկատի էր ունեցել հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը և գրավադրել ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։
     Օգտվելով դրանից, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ սարքավումները և իրացվում՝ ներկայացնելով դա հասարակությանը, որպես անպետք, սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումնեը։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել և ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես ետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաև որի շնորհիվ ժամանակին կառուցվել է ներկայիս Վանաձորը։
     Պետական մարմինները կամ անտեղյակ են սրա մասին, կամ դիտարկում են, որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ստրատեգական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Պետական մարմինները պետք է անհապաղ իրականցնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում վերջիններիս արտացոլման համապատասխանության ստուգում։

5945 | 1
Facebook