Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պռոշյանում գտնված երեխան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ

12:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Պռոշյանում գտնված երեխան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ
     Շաբաթներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնված երեխան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցին ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխային կտեղափոխեն կամ մանկատուն, կամ կհանձնեն խնամակալության: «Շատերը կան, ովքեր ցանկություն են հայտնել զբաղվել երեխայի խնամակալությամբ, նույնիսկ որդեգրող կա: Խորհրդով կնստենք, կորոշենք»:
     Հիշեցնենք, որ երեխան գլխի շրջանում վնասվածք ուներ:
     «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջական վիճակը կայուն է, իսկ գլխի վնասվածքը միգուցե ստացած լինի ծննդաբերության ժամանակ: Երեխային հիվանդանոցից դուրս կգրեն կրկնակի հետազոտություն անցնելուց և ինքնուրույն ուտել կարողանալուց հետո միայն:
3900 | 0
Facebook