Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջը տեղափոխել են հոգեբուժարան

11:40, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջը տեղափոխել են հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, այսօր տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննություն:
     Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ամուսնություն սպանելու համար: Նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

5217 | 1
Facebook