Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն

14:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
     Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն (բաժին) պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
     Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
     Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:
     Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
    
     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

13378 | 0
Facebook