Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնի Ռոստովում հայտնել են խոշոր հրդեհի հիմնական վարկածի մասին

11:25, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Դոնի Ռոստովում հայտնել են խոշոր հրդեհի հիմնական վարկածի մասին

Ռոստովի շրջանի ԱԻՆ վարչությունը մասնավոր տներում բռնկման հիմնական վարկածն անվանել է «այրման կողմնակի աղբյուր»,-ը: Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է շուրջ 100 շենք, վնասվածքներ և այրվածքներ է ստացել 58 մարդ: Նախնական տեղեկություններով՝ կրակի տարածմանը նպաստել է մասնավոր տներից ոչ հեռու գտնվող աղբավայրը՝ բնակիչների հավաքած անպիտան փայտը, անվադողերը: Կրակը բռնկվել է Նիժեգորոդսկայա փողոցում, որից հետո տարածվել է հարևան տների վրա: Աղբավայրը հրդեհի հիմնական պատճառ է դարձել, այրման այլ աղբյուրներ, օրինակ, էլեկտրահաղորդիչներ, չեն եղել:

Աղբյուրը` life.ru
6404 | 0
Facebook