Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոսրովի արգելոց»-ին օժանդակելու նպատակով բացվել են հաշվեհամարներ

11:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Խոսրովի արգելոց»-ին օժանդակելու նպատակով բացվել են հաշվեհամարներ

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։ Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։
    
     «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

4700 | 2
Facebook