Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի հայցն ընդդեմ «Արմենիա TV»-ի

11:00, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Դատարանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի հայցն ընդդեմ «Արմենիա TV»-ի

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին հայցը: Ժիրայր Սեֆիլյանը և պաշտպանը մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը և դիմել վերաքննիչ դատարան:
     Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանն ավելի վաղ դիմել էր «Արմենիա TV»-ի գլխավոր տնօրենին՝ հայտնելով, որ հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10), ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է` իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ: Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով հերքել իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկություններն, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել:

2483 | 0
Facebook